Մարիա Զախարովան մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը «Crocus»-ում տեղի ունեցած ահաբեկչության մասին |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։

«Միակ պետության ղեկավարը, որի խելքը հերիքել է ահաբեկչության մեջ Ռուսաստանին մեղադրելու, Զելենսկին է։ Որովհետև գողի գլխին գլխարկը վառվում է։

Ոչ մի անեծք չէր կարող ոչնչացնել նրան այնքան զորեղ, որքան իր սեփական ինքնախոստովանական հայտարարությունը:

Երբեք մի մոռացեք։ Հանուն նրանց, ովքեր երեկ տուն չեն վերադարձել, հանուն բոլորի, ովքեր գտնվում են առաջին գծում, հանուն «Հրեշտակների ծառուղու»։ ՄԻ ՄՈՌԱՑԵ՛Ք»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր Telegram ալիքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով