Մարգարայում շատ շուտով աշխատանքները կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը. Ռուբեն Ռուբինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին պայմանավորվածությունը եղել էր այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասաց, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար։

«Շատ շուտով կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, թե գործընթացը կանգնած վիճակում չէ, ըստ անհրաժեշտության, ինքը խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։

Այս պահին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով