Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է լինի․ Բադասյան

Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետի սպասարկումը սկսելու համար քաղաքական որոշում պետք է կայացվի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Արդեն վաղուց պատրաստ է»,- ասաց նա։

Հարցին՝ երբվանից է սպասարկելու, Բադասյանն ասաց, որ չգիտի․ «քաղաքական որոշում պետք է կայացվի»։ 

Բադասյանի խոսքով նախնական պայմանավորվածություն է եղել, դրա շրջանակում էլ Հայաստանն աշխատանքներ է իրականացրել, և երբ քաղաքական որոշում կլինի, սպասարկումը կիրականացվի։

ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ տեղեկություն չունի` թուրքական կողմը որևէ աշխատանք կատարում է, թե ոչ․ գուցե այն կողմում լրացուցիչ աշխատանքներ իրականացնելու կարիք չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով