«Մայր Հայաստան»-ի ավագանու երկու անդամ հրաժարվել է մանդատից, Թևանյանը դեռևս որոշում չունի |factor.am|

factor.am: «Մայր Հայաստան» խմբակցությունը կվերցնի ավագանու մանդատները։ Այս մասին Factor.am-ին փոխանցեցին դաշինքից։ Այս պահին դեռ պարզ չէ՝ դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանն ինչպես կվարվի՝ կվերցնի՞, թե՞ վայր կդնի ավագանու մանդատը։

Դաշինքից փոխանցեցին, որ այս մասով ակտիվ քննարկումներ են։ Չկա նաև որոշում, թե ովքեր են լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։

Հիշեցնենք՝ խմբակցությունը բոյկոտել էր ավագանու անդրանիկ նիստը, չի մասնակցել նաև քաղաքապետի երդմնակալության արարողությանը։ Հայտնի չէ նաև՝ կմասնակցե՞ն ավագանու հերթական նիստին, թե՞ ոչ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով