Մայիսի 14-ին գրանցված երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։

«Մայիսի 15-ի, ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է  1․7 մագնիտուդ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով