1lurer.am: Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվեց:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը: Այնուհետև պաշտպանական կողմը կոչ արեց մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանին ինքնաբացարկ հայտնել, բայց նման միջնորդություն չներկայացրեց՝ նիստերը չձգձգելու պատճառով:
Ըստ Ասլանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ դատախազն այս գործով կողմնակալ վերաբերմունք ունի, պնդեց՝ նախաքննության ընթացքում չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում:
Հիշեցնենք, որ Ասլանյանը մեղադրվում է 8 դրվագով պաշտոնեական լիազորությունների անցման, 7 դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Ավելի մանրամասն՝ 1lurer.am-ում։
Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։