ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է, թե ինչպիսին է լինելու պատասխանն Իսրայելին Հանիեի սպանության համար |news.am|

news.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը պատմել է Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանի մասին, տեղեկացրել է Mehr-ը։

«Իրանի պատասխանը պետք է ունենա երկու ակնհայտ արդյունք։ Նախ՝ այն պետք է պատժի ագրեսորին ահաբեկչության եւ Իրանի ազգային ինքնիշխանության խախտման համար։ Երկրորդ՝ դա պետք է ուժեղացնի Իրանի զսպիչ հզորությունը եւ ռեժիմի (Իսրայելի) զղջումն առաջացնի, որպեսզի կանխի ցանկացած ապագա ագրեսիա։ Իրանի արձագանքը նաեւ պետք է խուսափի հնարավոր բացասական ազդեցությունից (Գազայում) հնարավոր հրադադարի վրա»,- ԶԼՄ-ն մեջբերել է նրա խոսքերը։

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունն ավելացրել է, որ Իրանը կպատասխանի Իսրայելին այն ժամանակ եւ այն ձեւով, որին չեն սպասում։

«Գուցե, երբ նրանք նայեն երկինք եւ ռադարի էկրանին, նրանց հանկարծակիի բերի այն, թե ինչ է տեղի ունենում երկրի վրա, իսկ գուցե, թե՛ մեկը, թե՛ մյուսը միասին»,- նշել են ներկայացուցչությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով