ՄԱԿ-ի ներկայացուցիչները «մտահոգիչ» են համարում իրավիճակը լիբանանա-իսրայելական սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգողի (UNSCOL) գրասենյակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) լիբանանա-իսրայելական սահմանին տեղի ունեցող զարգացումները որակել են «անհանգստացնող»։

Նրանք կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել կրակը և զերծ մնալ հետագա էսկալացիայից, ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելն ու Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլլա» խմբավորումը կիրակի գիշերը կրկին հարվածներ են հասցրել միմյանց ուղղությամբ։

«Հեզբոլլա»-ն այսօր առավոտյան հայտարարել է, որ գիշերը ավելի քան 320 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ թիրախավորելով մի շարք ռազմական դիրքեր։ Իսրայելի բանակը պնդել է, որ կանխարգելիչ հարվածներ է հասցնում խմբավորմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով