ՄԱԿ-ի դատարանը ԱՄՆ-ին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Իրանին |tert.am|

tert.am: Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Իրանի հայցն ընդդեմ ԱՄՆ-ի՝ երկրի օտարերկրյա ակտիվների սառեցման հարցի վերաբերյալ։ Այժմ Վաշինգտոնը պետք է փոխհատուցում վճարի Թեհրանին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Դատարանը կարծում է, որ Միացյալ Նահանգները, սառեցնելով Իրանի օտարերկրյա ակտիվները, խախտել է երկրների միջև 1955 թվականի բարեկամության պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Արդարադատության միջազգային դատարանի դատավորները վճիռ են կայացրել այս գործով և համաձայնել Իրանի այն փաստարկների հետ, որ ԱՄՆ-ն խախտել է այս երկու պետությունների միջև Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների պայմանագրի մի շարք կետերով նախատեսված իր պարտավորությունները։

«Դատարանը գտնում է, որ ԱՄՆ-ն պարտավոր է փոխհատուցում վճարել Իրանի Իսլամական Հանրապետությանը միջազգային պարտավորությունների խախտման հետևանքների համար…»,- ասված է ՄԱԿ-ի դատարանի որոշման մեջ։

Դատարանը Վաշինգտոնին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Թեհրանին՝ իրանական որոշ ընկերությունների ակտիվների սառեցման համար։ Փոխհատուցման վճարման չափը և կարգը երկրները պետք է որոշեն միմյանց միջև:Արդարադատության միջազգային դատարանը որոշել է, որ Իրանին տրվող փոխհատուցման չափի հետ կապված հարցը կողմերի պետք է լուծեն վճռի հրապարակման օրվանից 24 ամսվա ընթացքում։

Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են և ենթակա չեն բողոքարկման: Միևնույն ժամանակ, դատարանը չունի որևէ մեխանիզմ՝ ստիպելու երկրներին կատարել այդ որոշումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով