ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ: 

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

«Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևորագույն հենասյունն է։ ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական աշխատել նոր վարչակազմի հետ՝ լուծելու այն լուրջ խնդիրները, որոնց բախվում է  աշխարհը» – ասված է հայտարարության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով