ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը ՌԴ Կուրսկի մարզում |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ), անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում տեղի ունեցող ռազմական գործողություններին, բոլոր կողմերին կոչ է արել գործել պատասխանատու կերպով և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։

«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու և ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը», – հայտարարել է Ֆարհան Հակը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Այնտեղ ծանր մարտեր են ընթացել նաև օգոստոսի 7-ին և շարունակում են մինչ օրս։ Կուրսկ է ժամանել «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը, որի հրամանատարը հայտնել էր, որ մի քանի բնակավայրեր գրավված են։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով