Մակրոնն աջակցություն է հայտնել Գազայում հակամարտության կարգավորման՝ Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի ջանքերին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերին:

Նա հավելել է, որ ռազմական գործողությունները Գազայի հատվածում պետք է դադարեցվեն. դա անհրաժեշտ է Գազայի բնակիչների, պատանդների և տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ը, Եգիպտոսը և Կատարը կոչ էին արել Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը օգոստոսի 15-ին վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի շուրջ Դոհայում կամ Կահիրեում: Իսրայելը հայտնել էր իր պատվիրակությունը բանակցությունների ուղարկելու համաձայնության մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով