Մակրոնը Սի Ծինպինին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Պուտինի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Պեկին այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինին հորդորել է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ օգնելու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում:

«Ես գիտեմ, որ կարող եմ հույս դնել Ձեզ վրա՝ խելքի բերելու Ռուսաստանին և բոլորին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Մակրոնը։

Ի պատասխան՝ Չինաստանի ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հնարավորինս շուտ խաղաղ բանակցություններ սկսել։

Մակրոնի խոսքով՝ ներկայիս ճգնաժամը սպառնում է, որ համաշխարհային խոշոր տերությունները կբաժանվեն պատերազմող միությունների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով