Մակրոնը, Շոլցը և Տուսկը կքննարկեն Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակը |hetq.am|

hetq.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը՝ մարտի 15-ին, Բեռլինում բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։

«Ուրբաթ օրը՝ մարտի 15-ին. Գերմանիայի կանցլերը «Վեյմարյան եռանկյունու» ձևաչափով կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ»,- ասել է գերմանացի պաշտոնյան։ 

Ընդ որում, նա հավելել է, որ բանակցությունների կենտրոնական թեման կլինի Ուկրաինային հետագա աջակցությունը: Բացի այդ, Գերմանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով, նախատեսված է Շոլցի ու Մակրոնի երկկողմ հանդիպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով