Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը

Նոյեմբերի 1-ին դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեպսնաությունից։
Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի նախագահ և գործադիր տնօրեն դոկտոր Մուկեշ Աղիի և այլ պատվավոր հյուրերի հետ միասին։
Դիվալին լույսերի hնդկական փառատոն է, այն Հինդուիզմի ամենագլխավոր տոներից մեկն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով