armenpress.am: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության հիմնական մասը հեռացել է Զոպորոժիեի ատոմակայանից, կայանում երկու մասնագետներ են մնացել մշտական հիման վրա: Այս մասին սեպտեմբերի 5-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսաստանցի փորձագետ-ատոմագետ Ռենատ Կարչաան, որն ուղեկցում է պատվիրակության անդամներին:
«Պատվիրակությունը մեկնեց: (…) Երկու անդամներ մնացին»,- ասել է նա՝ հավելելով, որ փորձագետները կայանում կգտնվեն մշտական հիման վրա:
ՄԱԳԱՏէ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ էին ժամանել սեպտեմբերի 1-ին: Ինչպես հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, իրենք կարողացել են իրավիճակի մասին հանգուցային տվյալներ ստանալ կայանում:
Փորձագետները կշարունակեն աշխատանքը, քանի որ շատ հարցեր պահանջում են ավելի մանրամասն քննարկում: Ուղևորության ընթացքում Գրոսին շփվել է էներգոդարի բնակիչների հետ, որտեղ գտնում է կայանը: