ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան |armenpress.am|

armenpress.am:  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը կայցելի Իրան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրան կժամանի մայիսի 6-7-ը՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Իրանը հասցրել է հարստացված ուրանի արդյունահանումը մինչև 60%, այդ թվում՝ Նաթանզի ստորգետնյա օբյեկտում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով