Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է ձորը գլորված (մոտ 30 մ) «Nissan» մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։
Փրկարարները ձորից դուրս են բերել Բ․ Խ․-ի (ծնված 1989թ․) և Ա․ Խ․-ի (ծնված 1982 թ․) դիերը, մոտեցրել շտապօգնության մեքենաներին և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Ադրբեջանի ԶՈւ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։