Ճշտվել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ․ ոստիկանություն

Համացանցում հրապարակվել են տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանների ցուցումներին, Հանրապետության Հրապարակում անկառավարելի վարում մեքենան։  

Ոստիկանությունից հայտնել են, որ ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ 

«Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ»,- նշել են Ոստիկանությունից։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով