Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի․Ֆումիո Կիսիդա |panorama.am|

panorama.am: Ճապոնիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ երկրում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչություն բացելու որոշում դեռ չի կայացվել: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ խորհրդարանի վերին պալատի լիագումար նիստի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ճապոնիան մտադիր չէ միանալ ՆԱՏՕ-ին ոչ որպես մշտական, ոչ էլ որպես ասոցացված անդամ», – ասել է նա: Անդրադառնալով Ճապոնիայում դաշինքի ներկայացուցչություն բացելու հնարավորությանը ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկվում է, սակայն «առայժմ որոշումներ չեն ընդունվել»։

Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների և նրանց դաշնակիցների հետ՝ հաշվի առնելով այն բարդ մարտահրավերները, որոնց բախվում են։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով