shantnews.am: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և ողջունում է Ֆինլանդիայի մուտքը դաշինք, մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մի իրավիճակում, երբ աշխարհում անվտանգության իրավիճակը գնալով բարդանում է, ընդհանուր սկզբունքներ ունեցող երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է, քան երբևէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում է» ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի որոշմանը և «ողջունում է անդամակցության գործընթացն ավարտին հասցնելու ջանքերը»։
«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գտնվում է պատմական խաչմերուկում, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ օրենքի տառի վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգը պահպանելու և ամրապնդելու համար»,- հավելել է նա։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է փոխանցել Հելսինկիի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու փաստաթուղթը, որը նշանակում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պաշտոնական ընթացակարգի ավարտ։