Ճապոնիայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի հյուսիս-արևելյան Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ  6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հավանաբար առաջացնելով ափամերձ ջրերի թեթև տատանումներ: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությանը:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին): Երկրաշարժի օջախն ընկած է եղել ջրի տակ՝ 20 կիլոմետր խորության վրա։ Մինչև 4-բալանոց ցնցումներն զգացվել են Հոկայդո, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժից առաջացած ծովի մակերևույթի տատանումներն, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով