Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի |tert.am|

tert.am: Նախօրեին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին։

Հաղորդվում է, որ առավել շատ զոհեր են գրանցվել Վաձիմա քաղաքում։ Այստեղ վերջին տվյալներով զոհվել է 15 մարդ։

Նշվում է, որ երկրաշարժերի հետևանքով կան տասնյակ տուժածներ։ Բացի այդ, փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել, ուստի տուժածների ու զոհերի թիվը կարող է փոփոխվել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 1-ին, կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով