Ճանապարհային ոստիկանության ծառայության մեջ գտնվող ավտոմեքենան Երևանում կնոջ է վրաերթի ենթարկել

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ապրիլի 26-ի ժամը 18․24-ին,  հաղորդում է ստացել, որ Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Նախնական տվյալներով, քաղաքացին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով