Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ, դրան այլընտրանք չկա՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ղրիմի ապաօկուպացիան անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան հայտարարել էր, որ հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով:

«Երբ մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին, և երբ հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք դիվանագիտական նոր էջ կբացենք, բայց դա չի նշանակում, թե բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- նշել է Սիբիգան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով