Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը |1lurer.am|

1lurer.am: Փարիզում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը: Անդրադարձ է եղել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգային իրավիճակին։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը:

Իրակլի Ղարիբաշվիլին և Էմանուել Մակրոնը նաև բարձր են գնահատել այն փաստը, որ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։

«Շնորհակալ ենք Ֆրանսիայի նախագահին՝ դեպի Եվրոպա ճանապարհին Վրաստանին աջակցելու համար։ Վստահ ենք, որ Ֆրանսիան ավելի կամրապնդի քաղաքական և գործնական աջակցությունը, կօգնի մեզ հաջողությամբ հաղթահարել անդամակցության հաջորդ փուլերը»,- հանդիպումից հետո X-ի միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով