Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ վարչապետը կարևորել է Վրաստանին Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը:

Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են նաև Վրաստանում իրականացվող բարեփոխումները, որոնց կյանքի կոչման պարտավորությունը Թբիլիսին ստանձնել է 2014 թ. ստորագրված Ասոցացման համաձայնագրի շրջանակում:

Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ աջակցություն և համերաշխություն է հայտնել Ուկրաինային:

Մարտի 3-ին Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է հանձնել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիություն է ուղարկել ավարտված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով