Ղարիբաշվիլին հասարակության բևեռացումը վերացնելու համար կարևորել է ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի ստացումը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել Եվրամիությանը իր երկրին տալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ՝ վերացնելու հասարակության բևեռացումը։ Այս մասին նա խոսել է Թբիլիսիում՝ վրացական սփյուռքին նվիրված միջոցառման ժամանակ։

«Եթե նրանք (խմբ․- Եվրամիությունը) իսկապես ցանկանում են խաղաղության պահպանում, կայուն զարգացում երկրում և, որ ամենակարևորն է, իրականացնել իրենց իսկ առաջնահերթությունը, այն է՝ բևեռացման դադարեցումը, ապա այդ դեպքում երկիրը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Ղարիբաշվիլին։ 

Նա հիշեցրել է, որ հունիսի վերջին Վրաստանը կյանքի կկոչի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ Եվրամիության բոլոր առաջարկները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով