tert.am: Լեռնային Ղարաբաղի նախագահը ինձ տվել է տեղեկություն այս կամ այն հատվածում տեղի ունեցած ռազմական իրադրության մասին: Բնականաբար առաջին գործողությունը, որը ես ուզել եմ անել, եղել է հետևյալը՝ Գլխավոր շտաբից և Պաշտպանության նախարարությունից ճշտելն էր:
Ասել է Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերզամը քննող հանձնաժողովի նիստում:
«Դեպքերի շատ ճնշող մեծամասնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվության հերքում եմ ստացել Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կողմից:
Բայց որոշ ժամանակ անց, Գլխավոր շտաբը ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը»,-ասել է նա: