Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ. Տոկաև |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ադրբեջանական պետական ԱՊԱ գործակալությանն ասել է այդ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը։

«Ղազախստանը՝ որպես միջազգային խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և աջակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի՝ ուղղված ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը», – ասել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տոկաևը։

Հայաստանի հետ նույն ռազմական դաշինքին անդամակցող Ղազախստանի ղեկավարը նաև գովաբանել է Բաքվին, իր բնորոշմամբ, Լեռնային Ղարաբաղի «դինամիկ վերածնման» համար։

2022-ի ամռանը Բաքու կատարած այցի ժամանակ նա հայտնել էր Ֆիզուլիում (Վարանդա) մանկական ստեղծագործական կենտրոն կառուցելու նախաձեռնության մասին։

ԱՊԱ-ի հետ հարցազրույցում նա վերահաստատել է ղազախական ընկերությունների շահագրգռվածությունը՝ «մասնակցելու Ղարաբաղի վերածննդին»։

«Տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը», – շեշտել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով