Հրվ. Օսիան ցանկանում է մտնել ՌԴ կազմ. հանրաքվեն կկայանա հուլիսի 17-ին |tert.am|

tert.am: Հարավային Օսիայի ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը հուլիսի 17-ին նշանակել է հանրապետության և Ռուսաստանի միավորման հարցով հանրաքվե։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Հարավային Օսիայի ղեկավարի կայքում։

«Հարավային Օսիայի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ որոշում եմ անցկացնել Հարավային Օսիայի Հանրապետության հանրաքվե (Ռուսաստանի Դաշնության հետ միավորվելու հարցով)… հանրաքվեն նշանակված է 2022 թվականի հուլիսի 17-ին»,- ասվում է փաստաթղթում։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով