Հրդեհ Արտաշեսյան փողոցում․ ՆԳՆ ՓԾ

Երևանի Արտաշիսյան փողոցում հուլիսի 7-ին տեղի է ունեցել հրդեհ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից․

«Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 102 հասցեի մոտակայքում գտնվող պահեստից կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում՝  թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում (կունգ, մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։56-ին։ Այրվել են վագոն-տնակի (կունգ) փայտե երեսպատումը և ներսում գտնվող տեխնիկա», – նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով