Հրդեհների մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում. Արսեն Մկրտչյան |news.am|

news.am: Հրդեհային դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 34 տոկոսով: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փրկարար ծառայության ճգնաժամային  կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, այս տարի գրանցվել է 277 դեպք:

«Հրդեհների մեծ մասը բռնկվել է բուսածածկ տարածքներում:  Դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևան քաղաքում: Մինչև օրս զոհեր և տուժածներ չունենք»,-ասաց նա:

Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն էլ հավելեց, որ կան անհրաժեշտ սարքավորումներ, որով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մարել հրդեհները:

«Մենք իրականացնում ենք հերթպահություն Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում: Ունենք սարքավորումներ, ուժեր, որոնք պատրաստ են առաջին իսկ հրդեհի դեպքում արագ գործել: Մենք նաև կարող ենք ուղաթիռով մարել անտառային հրդեհները»,-ասաց նա:

Արսեն Մկրտչյան էլ նշեց, որ ԱԻՆ-ը հետաքննչական գործառույթ չի իրականացնում, բայց հրդեհների 90 տոկոսը կապված է մարդկային գործոնի հետ: Նրանք հորդորեցին բնակչությանը պահպանել հրդեհային կանոնները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով