Հրապարակից բերման է ենթարկվել ակցիա իրականացնող 11 քաղաքացի.նրանց թվում է՝ Վահագն Չախալյանը, Նաիրի Հոխիկյանը |pastinfo.am|

pastinfo.am: Հանրապետության Հրապարակից բերման է ենթարկվել ակցիա իրականացնող 11 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ տեղեկացնելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ 

Նշենք, որ այսօր Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, «Ազատագրական շարժման» մի շարք քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա էին իրականացնում։ Նրանցից մի քանիսը հակագազներ էին կրում և իրենց ձեռքին ունեին ախտահանիչ միջոցներ, որոնցով, իրենց խոսքով, պետք է ախտահանեին կառավարության շենքը։

Ոստիկանները, սակայն, ակցիայի մասնակիցներին թույլ չեն տվել մոտենալ կառավարության շենքին, անգամ։ Իրավիճակը կտրուկ լարվել է, ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է եղել։ Ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Վահագն Չախալյանին, Նաիրի Հոխիկյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով