Հրանտ Դինքի գործով դատապարտված ու վաղաժամ ազատ արձակված անձին նոր մեղադրանք է առաջադրվել |factor.am|

factor.am: Նոր մեղադրանք է առաջադրվել պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար դատապարտված Օգյուն Սամասթին, ով օրեր առաջ վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից։

Սամասթը այժմ մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ չլինելով՝ ահաբեկչական կազմակերպության հանձնարարությամբ» սպանություն իրականացնելու մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մեղադրական եզրակացության մեջ նշվել է, որ զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չեն գտնվել, փոխարենը որոշ ապացույցներ ցույց են տալիս, որ նա որոշակի կապ է ունեցել կազմակերպության ղեկավարների և անդամների հետ թե՛ Դինքի սպանության ժամանակ, թե՛ դրանից հետո։

Օգյուն Սամասթին սպառնում է 7 ու կեսից մինչև 12 տարվա ազատազրկում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով