Հրազեններ գնելու մեղադրանքով ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել է երկու անձ. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է.

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Թ.-ն, հրազեն գնելու նպատակով նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, 2024 թվականի մայիսի 15-ին Գյումրի քաղաքում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ։ Գումարը նրան փոխանցելու համար Գյումրիից Երևան մեկնելու ճանապարհին Ս.Թ.-ն և Մ.Ս.-ն ՌՈ ծառայողների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել են։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ս.Թ.-ի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են երեք հատ ПМ, մեկ հատ ТТ, մեկ հատ CZ P-07 մոդելի ատրճանակներ, մեկ հատ Pulsar մոդելի գիշերային տեսանելիության սարք և ընդհանուր 201 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով