Հրադադարը պետք է հարգվի՝ վստահության մթնոլորտի ձևավորման համար․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ջերմուկում էր |factor.am|

factor.am: Հայաստանում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այսօր Ջերմուկ կատարած այցից հետո թվիթերյան գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել։

«Ջերմուկում՝ ԵՄ դիտորդական առաքելության հետ։ Եվրամիությունն օգնում է թուլացնել լարվածությունը և կառուցել խաղաղության հեռանկարներ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարը պետք է հարգվի՝ վստահության մթնոլորտ ձևավորելու համար»,- գրել է Կոլոննան։

Հավելենք, որ Ջերմուկ այցի ընթացքում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով