Հս. Կորեան պետք է պատրաստ լինի միջուկային զենք կիրառել պատերազմը կանխելու համար․ Կիմ Չեն Ըն |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի առաջանորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է պատրաստ լինի պատերազմը կանխելու համար ցանկացած պահի միջուկային զենք կիրառել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հաղորդել է, որ իրենց մարտավարական հրթիռը, որն արձակվել է փորձարկումների շրջանակներում, անցել է 800 կմ և խոցել թիրախը։

Փհենյանը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան ընդլայնում են համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով