Հս. Կորեան միջուկային զենք կկիրառի, եթե ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն լինի. Կիմ Չեն Ըն |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը միջուկային զենքով կպատասխանի, եթե Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ուժ կիրառեն Փհենյանի նկատմամբ՝ ոտնձգություն կատարելով նրա ինքնիշխանության դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:

Ինչպես ընդգծել է ԿԺԴՀ ղեկավարը, հարձակման դեպքում Փհենյանը «առանց վարանելու» կօգտագործի իրեն հասանելի բոլոր ուժերը, ներառյալ միջուկային զենքը։

Կիմ Չեն Ընը քննադատել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին՝ երեքշաբթի ռազմական միջոցառման ժամանակ «Հյուսիսային Կորեայի ռեժիմին վերջ դնելու» սպառնալիքի համար՝ ասելով, որ այս սպառնալիքը հստակ ցույց է տալիս, թե որ կողմն է խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով