Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը ԱԺ օրակարգ և հնարավոր քվեարկությունը՝ անօրինական. «Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել։
  
«Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող  է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն: 
  
«Հայաստան» խմբակցություն 
28.09.2023թ.»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով