Հռոմի ստատուտի հետ կապված խնդիրը կարգավորելու հնարավորություն դեռ կա. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան Երևանին առաջարկել է օգտագործել Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները՝ չվավերացնելով Հռոմի ստատուտը, սակայն հայկական կողմն անտեսել է փոխզիջման ուղիները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես այն հակառուսական քաղաքականության ֆոնին, որ Արևմուտքը Միջազգային քրեական դատարանի միջոցով սանձազերծել է մեր երկրի ղեկավարության և պաշտոնյաների դեմ, Երևանը զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց այն վավերացնել։

Եթե Երևանը դեռ շահագրգռված է լուծելու սեփական ձեռքերով ստեղծած խնդիրները, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան հայկական իրավական համակարգի շրջանակներում»,- հայտարարել Է Զախարովան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով