Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների․ Սարգիս Խանդանյան

Հռոմի ստատուտը խորհրդարան է ուղարկվել առանց վերապահումների։ Կարծում եմ՝ այն պետք է վավերացվի։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։  

Նշենք, որ փաստաթղթում կա դրույթ, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարություն սեպտեմբերի 1-ին Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Կառավարության լրատվականից, սակայն, չէին մանրամասնել, թե արդյոք ուղարկված փաստաթղթում վերապահում կա կամ որևէ դրույթ կա, որն առնչվում է Ռուսաստանի նախագահի ձերբակալությանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել էր, որ Ռուսաստանն արդեն պարզաբանում խնդրել է հայկական կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ․ մենք կորոշենք մեր հետագա քայլերը՝ ելնելով Երևանի պատասխանի բովանդակությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով