ՀՊՏՀ ռեկտորը հրաժարական է տվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժարական է տվել։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՊՏՀ մարքեթինգի ու հասարակայնության հետ կապերի բաժնից։

 
Հիշեցնենք, որ նա ՀՊՏՀ ռեկտոր էր նշանակվել 2020 թ. դեկտեմբերի 23–ին։
 

Հիշեցնենք, որ 2018-ից Հայաստանի պետական տնտեսագիտական  համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարեց:

Հուլիսի 17-ին կայացած մրցույթում ՀՊՏՀ գիտական խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: Համաձայն օրենքի` կառավարությունը պետք է հաստատի պետական բուհի ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով