Հուսով եմ, որ Պուտինի այցը շրջադարձային կդառնա մեր երկրների հարաբերություններում. Ռայիսի |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան շրջադարձային կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

«Ես մեծ հույս ունեմ, որ Ձեր պաշտոնական այցը Իրան շրջադարձային փուլ կդառնա տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման համար»,- նշել է Ռայիսին:

Նա ընդգծել է Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման դրական դինամիկան հունվարին Մոսկվայում կայացած նախագահների հանդիպումից հետո, ինչպես նաև բարձր է գնահատել Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով