«Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը»․ ՏԿԵ փոխնախարարը խոսել է Ադրբեջանից գազ գնելու մասին

Հուսով եմ՝ խաղաղության հաստատումից հետո կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել էներգահամակարգերը: Այս մասին EurAsia Daily պարբերականի փոխանցմամբ երեկ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ խոսելով Ադրբեջանից գազ գնելու մասին։

«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրամատակարարումների դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից: Եվ այդ ժամանակ մենք սկսեցինք նոր գազատարի շինարարություն Վրաստանի տարածքով՝ մեր երկիր գազ հասցնելու համար։ 

Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և մենք կկարողանանք համագործակցել ու դիվերսիֆիկացնել մեր էներգահամակարգերը, ինչպես այն ժամանակներում»,- հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով