Հունգարիան 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը՝ «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար |news.am|

news.am: Հունգարիայի կառավարությունը 102,000 եվրո է հատկացրել ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությանը «հալածյալ քրիստոնյաներին» օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեյը։

Նրա խոսքով՝ օգնությունը կտրամադրվի Հայ առաքելական եկեղեցու խնդրանքով` Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետեւանքով առաջացած խորհրդակցություններից հետո: «Վերջին շաբաթներին զինված հակամարտության սրման և Ստեփանակերտի վառելիքի և քսայուղերի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ հազար էթնիկ հայեր լքել են իրենց տները և տեղափոխվել Հայաստան»,- նշել է նա։ «Հունգարիայի օգնությունը նպատակ ունի խթանել կայունությունը տարածաշրջանում՝ օգնություն տրամադրելով հակամարտությունից և վառելիքի պահեստի պայթյունից տուժած խաղաղ բնակիչներին», – ասել է Ազբեյը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նա նշել է, որ Հունգարիայի կառավարությունը տարածաշրջանում խաղաղությունը դիտարկում է որպես միակ կենսունակ լուծում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով