Հունգարիան չեղարկել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ բանակցությունները՝ «տեխնիկական պատճառներով» |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան չեղարկել է հուլիսի 8-ին Բուդապեշտում ծրագրված՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ երկրի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի բանակցությունները՝ «տեխնիկական պատճառներով»:

«Նախարարի օրացույցում չնախատեսված փոփոխության պատճառով Արտգործնախարարությունը խնդրել է, որ այցը տեղի ունենա ավելի ուշ, հուսով ենք՝ մոտ ապագայում», – ասված է Հունգարիայի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում:

«Պատճառը զուտ տեխնիկական է և ոչ քաղաքական», – վստահեցնում է պաշտոնական Բուդապեշտը, որը հուլիսի 1-ից կես տարով ստանձնել է նախագահությունը Եվրամիության խորհրդում:

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «զարմացած է» այցի չեղարկման փաստով, և որ «լուրջ ու ազնիվ» քննարկման կարիք կա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի հանդիպումից հետո:

Բրյուսելի և Կիևի կողմից չլիազորված Օրբանը ուրբաթ օրը Մոսկվայում էր, ինչպես ինքն է հայտարարել՝ «խաղաղության առաքելությամբ», և շուրջ երկուսուկես ժամ բանակցել է Պուտինի հետ: Այնուհետև Հունգարիայի նախագահը մեկնել է Շուշի, որտեղ մասնակցել է Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով