Հունգարիան մտադիր է զարգացնել ռազմավարական համագործակցությունը Վրաստանի հետ |shantnews.am|

shantnews.am: Հունգարիայի կառավարությունը նպատակադրված է Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության կառուցմանը, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած այցը Թբիլիսի։

«Կառավարությունը կշարունակի աշխատել Վրաստանի և Հունգարիայի միջև ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա։ Ներդրումների պաշտպանության մասին մեր համաձայնագիրը, որը մենք հենց նոր ստորագրեցինք, աստիճանաբար ուժի մեջ է մտնում, և դա հնարավորություններ է բացում փոխշահավետ համագործակցության հաստատման համար տնտեսության նոր ոլորտներում»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը Թբիլիսիից հրապարակված տեսաուղերձում։

Սիյարտոն ևս մեկ անգամ շնորհավորել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ դա տեղի ունեցավ չնայած այն բանին, որ «Բրյուսելում այլ արդյունք էին սպասում և խաղադրույք էին կատարում այլ կուսակցությունների հաղթանակի վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով