Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Մոսկվա․ մեկնարկել է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսական «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Օրբանը հայտարարել է, որ շուտով Հունգարիան կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կկարողանա երկխոսություն վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

Նշենք, որ Օրբանը նախապես չհայտարարված այց էր կատարել Կիև՝ Ուկրաինայի նախագահին առաջարկելով դիտարկել հրադադար հաստատելու և Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հունգարիան նախագահում է Եվրոպական խորհուրդը։ Շառլ Միշելը երեկ «X»-ում հայտնել էր, որ ռոտացիոն կարգով Եվրոպական խորհրդում Հունգարիայի նախագահությունը մանդատ չի տալիս Ռուսաստանի հետ շփվելու Եվրամիության անունից․ «Եվրախորհուրդը հստակ է՝ ագրեսորը Ռուսաստանն է, զոհը՝ Ուկրաինան։ Ուկրաինայի շուրջ ոչ մի քննարկում չի կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի.»։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով