Հունգարիայի խորհրդարանը քննարկում է Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարական խորհրդարանը այս րոպեներին քննարկում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրության վավերացման հարցը։

Հունգարիան Հյուսիսատլանտյան դաշինքի վերջին պետությունն է, որ դեռ չի վավերացրել Շվեդիայի անդամակցության հայտը։ Քննարկումների մեկնարկից առաջ խորհրդարանականների առջև ելույթ է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ կոչ անելով նրանց կողմ քվեարկել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

«Այդ երկրի մուտքը դաշինք կամրապնդի նաև Հունգարիայի անվտանգությունը», – հայտարարել է Օրբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով